Աշակերտական համաժողովը` «Հայ կնոջ դերը հասարակության մեջ» թեմայով:

ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության համագործակցությամբ, Երևանի հ.105 ավագ դպրոցը, որը դպրոց-կենտրոնների միության անդամ է, նախաձեռնեց և 2016թ.-ի մայիսի 19-ին կազմակերպեց առաջին աշակերտական համաժողովը` «Հայ կնոջ դերը հասարակության մեջ» թեմայով:
Համաժողովին իրենց ակտիվ մասնակցությամբ հանդես եկան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Երևանի հ. 105 ավագ դպրոցը, Գ.Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցը, Երևանի հ. 174 հիմնական դպրոցը, Սիամանթոյի անվան հ. 162 հիմնական դպրոցը, Վ.Թեքեյանի անվան հ. 92 հիմնական դպրոցը, Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցը և Աշտարակի Ն.Սիսակյանի անվ հ. 5 ավագ դպրոցը:
Համաժողովը ողջունեցին Գերաշնորհ Տեր -Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Ազգային ժողովի պատգամավոր, դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Փոխնախարարը իր ողջույնի խոսքում նշեց, որ աշակերտական համաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ դպրոցները մրցակցության հարթակից տեղափոխվել են համագործակցության հարթակ: Ողջույնի խոսքում կարևորվեց նաև այն, որ աշակերտական համաժողովների մեկնարկը տրված է:
Սովորողները դրսևորեցին իրենց ինքնուրույն հետազոտական և վերլուծական ունակությունները:
Համաժողովի նպատակներից էր դպրոցականների ` մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորում` դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրողը:1936241_1006168892794748_5756065245054777250_n

13220897_1006168759461428_1590372600445551338_n

13221454_1006170389461265_559594496676128033_n

13232897_1006169429461361_2137793740939942295_n

13232980_1006170092794628_2898401341209018065_n

13233132_1006170222794615_2935184167654725190_n

13238955_1006169212794716_3225898394484354114_n

13245434_1006168382794799_6870888502332462079_n

13255923_1006168996128071_8721854861337467351_n

13256458_1006168586128112_4768388090518986372_n

13260003_1006169956127975_6433391678853410669_n

13265912_1006169816127989_5584718728665057932_n

13266102_1006169616128009_3832197424815111978_n